Ապահով համացանց

Անձնական տվյալների պաշտպանություն 

Երեխայի կարծիքը երեխայի զարգացվածության աստիճանին զուգընթաց պետք հաշվի առնվի նրան վերաբերող հարցերում: Թեեւ ծնողներն են կայացնում 16 տարեկանից փոքր երեխայի անձնական տվյալների հետ
կապված որոշումներ, սակայն եթե երեխան բավական զարգացած եւ գիտակից է, որ դիրքորոշում հայտնի իր տվյալների օգտագործման վերաբերյալ, ապա ծնողները պետք է խորհրդակցեն նրա հետ եւ հաշվի
առնեն նրա կարծիքը:
Ընդունված է, որ 13 տարեկան երեխան արդեն ունի բավարար իրավագիտակցություն, որպեսզի մասնակցի իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ որոշումների կայացմանը եւ մեծերն այդ տարիքի
երեխայի կարծիքն արդեն պետք է պարտադիր հաշվի առնեն: Պատահական չէ, որ, որպես կանոն, սոցիալական ցանցերը հենց 13 տարեկանից սկսած են երեխաներին իրավունք տալիս ունենալ ինքնուրույն հաշիվներ (էջեր): 

Թեստի նկարագրություն

Հաշվի առնելով, որ տեղեկատվության առատության այս դարում երեխաներն ավելի արագ են զարգանում, ավելի շուտ են ձեռք բերում իրավագիտակցություն, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ ամեն երեխա անհատականություն է՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն, օրինակ, հաշվի է առնում 13 տարեկանից ցածր տարիքի
երեխաների կարծիքն իրենց տվյալների օգտագործման վերաբերյալ:
Եվս մի կարեւոր նկատառում ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) համար. պետք է նկատի ունենալ, որ մինչեւ 16 տարեկան երեխայի անձնական տվյալների վերաբերյալ որոշումներ կայացնելիս ծնողները կամ այլ օրինական
ներկայացուցիչները հանդես են գալիս երեխայի, այլ ոչ թե իրենց անունից: Սա նշանակում է, որ ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչները չպետք է երեխայի անձնական տվյալների մշակումը հարմարեցնեն իրենց շահին, իսկ եթե պարզվի, որ երեխայի անձնական տվյալների մշակման հարցում ծնողի շահը հակասության 
28 մեջ է մտնում երեխայի շահի հետ, ապա առավելությունը պետք է տրվի երեխայի շահին: Օրինակ, եթե դպրոցն առաջարկում է ծնողին համաձայնություն տալ, որ երեխային դպրոցում գտնվելու ամբողջ ընթացքում տեսանկարահանեն եւ առցանց հեռարձակեն, եւ ծնողը կարողանա հետեւել երեխային, ապա ծնողը կանգնում է
երկընտրանքի առաջ. մի կողմից խոսքն այն մասին է, որ երեխային առցանց հետեւելով ծնողը հանգիստ կլինի, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է (ծնողի շահ), մյուս կողմից էլ՝ երեխայի՝ իր անհատականությունն աստիճանաբար
զարգացնելու իրավունքը կխեղաթյուրվի, եթե վաղ հասակից սկսած երեխան բնականոն երևույթ համարի իրեն տեսահսկելը (երեխայի շահ): Այս դեպքում ծնողը պետք է հրաժարվի երեխայի տվյալները մշակելու համաձայնություն տալուց՝ հաշվի առնելով ոչ թե իր, այլ երեխայի շահը:

Մասնակցի տվյալներ
Количество вопросов в тесте: 9