Անձնական տվյալների պաշտպանություն Երեխայի կարծիքը երեխայի զարգացվածության աստիճանին զուգընթաց պետք հաշվի առնվի նրան վերաբերող հարցերում: Թեեւ ծնողներն են կայացնում 16 տարեկանից փոքր երեխայի անձնական տվյալների հետկապված որոշումներ, սակայն եթե երեխան բավական զարգացած եւ գիտակից է, որ դիրքորոշում հայտնի իր տվյալների օգտագործման վերաբերյալ, ապա ծնողները պետք է խորհրդակցեն նրա հետ եւ հաշվիառնեն նրա կարծիքը:Ընդունված է, որ 13 տարեկան երեխան արդեն ունի բավարար իրավագիտակցություն, որպեսզի մասնակցի իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ որոշումների կայացմանը եւ մեծերն այդ տարիքիերեխայի կարծիքն արդեն պետք է պարտադիր հաշվի առնեն: Պատահական չէ, որ, որպես կանոն, սոցիալական ցանցերը հենց 13 տարեկանից սկսած են երեխաներին իրավունք տալիս ունենալ ինքնուրույն հաշիվներ (էջեր):